Հրապարակվեց: Пн, Окт 15, 2018
...

The Beatles-ը գլխավորել է պատմության մեջ ամենազանգվածային բրիտանական երաժշտական ալբոմների վարկանշային ցուցակը

Տարածել
Tags

Աշխարհահռչակ The Beatles ռոք խմբի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը ճանաչվել է որպես պատմության մեջ ամենահայտնի բրիտանական ալբոմ, գրում է The Associated Press գործակալությունը:

Համաձայն The Official Charts Company երաժշտական ընկերության, որը պատասխանատու է Մեծ Բրիտանիայում պաշտոնական երաժշտական հիթ-շքերթների կազմման համար, 1967 թվականին թողարկված այս ալբոմը գլխավորել է վարկանիշային ցուցակը՝ հաշվի առնելով բեռնումների և օնլայն-լսումների քանակը, ինչպես նաև ալբոմի վաճառքի ծավալները:

Ալբոմի ամենահայտնի երգեր են ճանաչվել  «With a Little Help from My Friends»-ն ու «A Day in the Life»-ը:

Հայտնի է, որ վարկանշային ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Ադելի «21» ալբոմը: Եռյակը եզրափակել է բրիտանական Oasis ռոք խմբի «(What’s the Story) Morning Glory? ալբոմը:

Մեկնաբանություններ