Հրապարակվեց: Вт, Ноя 27, 2018
...

Tert.am: Վերաքննիչը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը

Տարածել
Tags

15:21

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ըստ օրենքի՝ ռազմական դրությունը բաղկացած է տարբեր 20 կոմպոնենտներից և դրանից գոնե մեկը գոյություն չեն ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը, այսինքն փաստացի ռազմական դրություն չկար և չէր կարող լինել այդ պայմաններում:

«Մեկ այլ փաստարկ կա, որ նկարագրվում է, իբր մարտի 1-ի ցույցը եղել է բացառապես խաղաղ և անզեն, և մենք վկայակոչել ենք տասնյակից ավելի դատական ակտեր, դատավաճիռներ, որտեղ հստակ գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է  այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը,  դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ դրանք կասկածի տակ կարող է դնել ցանկացած քաղաքացի, բայց պետությունը իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի այդ դատավճիռը օրինական ուժի մեջ է գտնվում  և այստեղ քննչական մարմինն է դրել կասկածի տակ:

15:02

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը, և մերժվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք նաև, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Մեկնաբանություններ