Հրապարակվեց: Ср, Июн 19, 2019
...

Qatar Airways-ն արժանացել է ավիացիոն ոլորտի «Օսկար»-ի

Տարածել
Tags

Բրիտանական Skytrax խորհրդատվական ընկերության վարկածով աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանշային աղյուսակը՝ World Airline Awards 2019-ը գլխավորել է Qatar Airways ավիաընկերությունը: Նշենք, որ այլ կերպ այս վարկանիշը հայտնի է «Ավիացիայի ոլորտի օսկար» անվանմամբ։

Singapore Airlines-ը հայտնվել է վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, ճապոնական ANA All Nippon Airways-ը՝ երրորդ տեղում, գրում է dailymail.co.uk-ը:

Թոփ տասնյակում հայտնվել են նաև Cathay Pacific Airways-ը, Emirates-ը, EVA Air-ը, Hainan Airlines-ը, Qantas Airways-ը, Lufthansa-ն, Thai Airways-ը:

 Մրցանակների են արժանացել նաև Air Canada-ն՝ որպես լավագույն ավիաընկերությունը Հյուսիսային Ամերիկայում, Qantas-ը՝ որպես լավագույն ավիաընկերությունն Ավստրալիայում, Singapore Airlines-ը՝ որպես լավագույն անձնակազմն ունեցող ավիաընկերություն։

«Ավիահաղորդակցության ոլորտում Skytrax-ի մրցանակները մեծ ճանաչում ունեն, ուստի մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչվելը մեզ համար պատիվ է»,-հայտնել է Qatar Airways-ի գլխավոր գործադիր տնօրենը։

Մեկնաբանություններ