Հրապարակվեց: Ср, Июн 05, 2019
...

mnp.am: Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

Տարածել
Tags

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ը, երկրագնդի բնակչությունը նշում է որպես բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացիների օր։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունն այդ օրը հռչակել է  Բնապահպանի օր: Հունիսի 5-ը հերթական առիթ է մեր քաղաքացիներին իրազեկելու և նրանց ուշադրությունը բևեռելու աշխարհում հարուստ կենդանական և բուսական աշխարհ ունեցող եզակի երկրների թվին դասվող Հայաստանի ինքնատիպ բնության պահպանության գործընթացի՝ խնդիրների վերհանման ու դրանց լուծման վրա։
ՄԱԿ-ը օրվա 2019 թվականի խորագիրը հռչակել է «Օդի աղտոտվածությունը»։ Օդի մաքրության հիմնական գրավականը ծառն է և անտառի պահպանությունն ու անտառապատ տարածքների մեծացումը օրինաչափորեն եղել և մնում են կառավարության առաջնահերթություններից մեկը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհավորում  է բոլորին բնապահպանի օրվա կապակցությամբ և կոչ անում միասին կյանքի կոչել բնության հետ մարդու ներդաշնակ ապրելու հրամայականը։

Մեկնաբանություններ