London Chess Classic մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին:

Կիսաեզրափակչի մյուս խաղում Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան, ինչպես առաջին տուրում, այս անգամ  նույնպես ոչ-ոքի են խաղացել:

Դեկտեմբերի 12-ին կկայանան կիսաեզրափակչի վերջին հանդիպումները, որից հետո կորոշվի եզրափակչի մասնակիցները: