Հրապարակվեց: Пт, Янв 25, 2019
...

Gibraltar Masters. Արոնյանը հաղթանակ տոնեց երրորդ տուրում

Տարածել
Tags

Gibraltar Masters-ում շարունակում է իր պայքարը մրցաշարի գործող չեմպիոն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մեր երկրի ներկայացուցիչը երրորդ տուրում սպիտակներով մրցել է իսպանացի Կուենկա Խիմենես հետ ու հաղթանակ տոնել: Արոնյանը հաղթանակ է գրանցել 52-րդ քայլում, հայտնում է tert.am-ը:
Հավելենք, որ Հայաստանի ևս մեկ ներկայացուիցչ` Հրանտ Մելքումյանն էլ այս տուրում ոչ-ոքի է խաղացել իսպանացի Սանտոս Ռուիսի նկատմամբ:
Երրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 2.5 միավորով կիսում է 4-12-րդ հորիզոնականները: Հրանտ Մելքումյանը նույնպես երեք տուրից հետո վաստակել է 2.5 միավոր:
Մեկնաբանություններ