Հրապարակվեց: Ср, Дек 19, 2018
...

Financial Times-ը Ջորջ Սորոսին «Տարվա մարդ» է ճանաչել

Տարածել
Tags

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Տարվա մարդ» է ճանաչել հայտնի ներդրող ու բարերար Ջորջ Սորոսին:

 Ըստ պարբերականի՝ այս տարի, երբ համաշխարհային քաղաքականության մեջ առավել մեծ տարածում են գտել պոպուլիստական միտումները, Սորոսը դարձել է լիբերալ ժողովրդավարության ու բաց հասարակության խորհրդանիշ:

Սովորաբար Financial Times-ի՝ այս անվանակարգում ընտրությունը պայմանավորված է լինում մարդու ձեռքբերումներով, սակայն այս դեպքում հաշվի են առնվել այն արժեքները, որոնց կողմնակիցն է Սորոսը. մարդու իրավունքներ, ազատ մամուլ, բռնապետական ռեժիմների, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքար:

Նշենք, որ 88-ամյա Սորոսը ծնվել է Հունգարիայում, 17 տարեկանում նա լքել է ծննդավայրը: Ավարտելով Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը և զուգահեռ աշխատելով որպես մատուցող ու բեռնակիր՝ Սորոսն ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ: 1950-ական թվականներին նա ստեղծել է Quantum հիմնադրամն և դարձել ամենահաջողակ սպեկուլյատիվ խաղացողներից մեկը:

1979 թ. սկսած Սորոսը ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ:

Այս տարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Սորոսը նպատակ ունի կործանել «քրիստոնեական Եվրոպան»: Հունգարիայում նրա դեմ ծավալված արշավի հետևանքով նա ստիպված է եղել Բուդապեշտից տեղափոխել իր Open Society Foundations հիմնադրամի կենտրոնական գրասենյակը:

Մեկնաբանություններ