Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Christie’s-ն աճուրդի կհանի ավելի քան 300 տարի օվկիանոսի հատակին մնացած գինու շշերը

Տարածել
Tags

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել գինու բացառիկ շշեր, որոնք հայտնաբերվել են 2010 թվականին, Գերմանիայի ափից ոչ հեռու՝ օվկիանոսի հատակին:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, դրանք հայտնաբերվել են կործանված նավի մնացորդներում ու հարյուրամյակներ շարունակ անվնաս են պահպանվել: Շշերը գտնվել են 40 մ խորության վրա:

Հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գինու շշերը գտնվել են մի նավում, որը, հավանաբար, կործանվել է 1670-1690 թթ. միջակայքում:

Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվելու երկու շիշ՝ 32 492-38 010 մեկնարկային գնով:

Մեկնաբանություններ