Հրապարակվեց: Чт, Ноя 29, 2018
...

C-400-ի գործարքը Թուրքիան և Ռուսաստանը կիրականացնեն ազգային արժույթներով

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի համար վճարումը կկատարվի ոչ թե ամերիկյան դոլարով, այլ ազգային արժույթներով, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:

«C-400-ի մատակարարումը կիրականացվի արդեն 2019-ին, և այսպիսով՝ մենք մեր երկու երկրների կենտրոնական բանկերի ու ֆինանսների նախարարությունների ջանքերով իրականացրած կլինենք ազգային արժույթներով աշխատելու ավելի վաղ հաստատված գաղափարը»,- ասել է Էրդողանը G20 գագաթնաժողովին մասնակցելու համար Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում:

2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար:

Ի սկզբանե նախատեսված է եղել, որ C-400-ները Թուրքիա կմատակարարվեն 2020 թվականին, մինչդեռ ավելի ուշ ՌԴ-ում հայտնել են, որ թուրքական կողմի խնդրանքով համակարգերը Թուրքիային կհանձնվեն 2019-ին:

Մեկնաբանություններ