Հրապարակվեց: Пн, Ноя 12, 2018
...

Android-ի ստեղծողները մտադիր են կատարելագործել դրա փոխանակման մենյուն

Տարածել
Tags

Android-ի ստեղծողները մտադիր են կատարելագործել դրա փոխանակման մենյուն: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Android-ի զարգացման գծով փոխնախագահ Դեյվ Բյորկը:

Թոփ-մենեջերի խոսքով՝ փոխանակման մենյուի կատարելագործումն ընկերության համար առաջնահերթություն է: Ինժեներները գիտակցում են, որ այն դանդաղ է աշխատում, իսկ դիզայնը վաղուց հնացել է և փոփոխությունների կարիք ունի:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ են սպասվում, սակայն ամենայն հավանականությամբ փոխանակման մենյուի նոր տարբերակը հասանելի կլինի Android Q օպերացիոն համակարգի համար, որը կթողարկվի 2019 թվականի օգոստոսին:

Մեկնաբանություններ