Հրապարակվեց: Вт, Янв 08, 2019
...

Amazon-ը կրկին առաջ է անցել Microsoft-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Տարածել
Tags

Ամերիկյան Amazon ընկերությունը, որը հայտնի է ապրանքների օնլայն վաճառքով և օնլայն ծառայությունների մատուցմամբ, հունվարի 7-ին ճանաչվել է աշխարհում ամենաթանկ ընկերությունը: Amazon-ը գրանցած առևտրի արդյունքներով առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, ինչի արդյունքում կապիտալիզացիայի ընդհանուր ծավալը հասել է 797 մլրդ դոլարի, իսկ Microsoft-ինը` ընդամենը 784 մլրդ: Ամենաթանկ ընկերությունների ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է Alphabet-ը, որի շուկայական արժեքը կազմել է 740 միլիարդ դոլար:

Հատկանշական է, որ առաջատարների շարքում չկա Apple-ը, որը միշտ մրցակցում էր առաջատար մյուս հսկաների հսկաների հետ, սակայն վերջերս զգալիորեն թուլացրրել է դիրքերը` բաժնետոմսերի արժեքի միանգամից 9 տոկոս անկումից հետո:

Մեկնաբանություններ