Հրապարակվեց: Чт, Июн 20, 2019
...

24,8 մլն դոլար. Թրամփը նախընտրական քարոզարշավի առաջին օրը ռեկորդային գումար է հավաքել

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդային 24,8 մլն դոլար գումար է հավաքել երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու նպատակով հայտարարած նախագահական քարոզարշավի մեկնարկի առաջին իսկ օրը:

Ինչպես գրում է The Washington Times-ը, գործող նախագահը մեկ օրում հավաքել է ավելի շատ գումար, քան Դեմոկրատական կուսակցության առաջատար հինգ թեկնածուները միասին` իրենց քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Գումարից 8 մլն-ը հավաքվել է հեռախոսազանգերի, 6 մլն-ը՝ առցանց նվիրատվությունների միջոցով, մինչդեռ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն խոշոր նվիրատուներից ստացել է 10,8 մլն դոլար:

«Այս նախագահը երկրով մեկ աննախադեպ աջակցություն է վայելում»,-Twitter սոցկայքում գրել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռոնա ՄքԴենիելը:

Նա մանրամասնել է, որ գումարը բաշխվել է Թրամփի շտաբի և նրա վերընտրման համար աշխատող կոմիտեների միջև: Ներկայում նվիրատուները կարող են Թրամփի օգտին առավելագույն նվիրատվություն կատարել 355 000 դոլարի չափով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2020թ.:

Մեկնաբանություններ