Հրապարակվեց: Чт, Июн 06, 2019
...

2019 թ. ԵՄ-ի կողմից ՀՀ-ին կտրվի 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն, ընդհանուր աջակցությունը կլինի 65 մլն եվրոյի չափով․ Զ․ Մնացականյան

Տարածել
Tags

2019-ին՝ ի տարբերություն նախորդ տարիների, ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալն աճել է․ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Բացի այդ, ըստ նրա՝ 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն:

«2019-ի համար ԵՄ-ի կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է 2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,-ներկայացրեց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ 2018-ին ընթացքում երկկողմ այցերը բավականին դինամիկ են եղել: Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը նաև առանձին այցեր է նախատեսում դեպի ԵՄ մի շարք անդամ երկրներ` խթանելու համար մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը: Առաջին նման այցը իրականացվել է հունվարին Գերմանիա, և գործընթացը շարունակական է:

Նախարարը նաև նշեց, որ ԱԳՆ աշխատանքի կարևոր հատվածներից մեկը վիզաների ազատականացումն է։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ ապաստանի հայցման դիմումների աճով պայմանավորված՝ ԵՄ մի շարք անդամ երկրներ զգայուն են միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցերի հանդեպ, բացի այդ, ըստ նախարարի՝ որոշ դեպքերում էլ ԵՄ անդամ երկրները հաշվի են առնում նախկինում վիզաների ազատականացման արդյունքում եղած ոչ բարեհաջող փորձը։

«ՀՀ-ն մշտապես կոչ է անում ԵՄ-ին յուրաքանչյուր երկրի պարագայում առաջնորդվել արժանիքների գնահատման սկզբունքով։ Այս հարցը մշտապես գտնվում է մեր օրակարգի առաջնային հարցերի շրջանակում։ Այս առումով աշխատանքը տարվում է ինչպես ԵՄ հետ՝ հանձնաժողովի և խորհրդի միջոցով, այնպես էլ անդամ պետությունների միջոցով։ Փորձում ենք անդամ պետությունների հետ ապահովել երկխոսություն՝ փորձագիտական մակարդակով անմիջապես գնահատելու համար այն կարողությունները, ներուժը, որը ստեղծված է Հայաստանում ապահովելու համար վիզաների երկխոսության սկիզբը»,-ասաց նա։

Մեկնաբանություններ