Հրապարակվեց: Чт, Май 30, 2019
...

«168 ժամ». Պաշտոնական Երևանն ընդունեց Զասին. ինչո՞ւ որոշվեց զիջել դիրքերը

Տարածել
Tags

«Կարծում եմ՝ Հայաստանին այլ երաշ­խիքներ պետք չեն եկել, պարզապես այս իրավիճակը կառույցում չէր կարող ան­վերջ ձգվել՝ հանգեցնելով ավելի լուրջ խնդիրների գործընկեր երկրների հետ: Ակնհայտ է, որ նման փուլ ևս կարող էր լի­նել: Այդ հանգամանքը ևս իր դերակա­տարությունն ունեցավ: Հայկական կողմը չէր կարող հաշվի չառնել հայ-ռուսական ռազմատեխնիկական և պաշտպանա­կան ոլորտում համագործակցությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:

Իր հերթին Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, որ ձևավոր­ված կոնսենսուսը, իհարկե, ուրախալի է, սակայն մինչ այդ ծավալված տարաձայնությունները ցույց տվեցին մի շարք բա­ցեր, որոնց ուղղությամբ պետք է աշխա­տել:

Նրա խոսքով՝ Զասի այցը Հայաս­տան ցույց է տալիս, որ տարաձայնու­թյուններն այս հարցի շուրջ ավարտվել են: «Ռուսաստանը, ըստ էության, հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը զիջի իր դիրքե­րը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ