Հրապարակվեց: Вт, Май 14, 2019
...

«168 ժամ». ԼՂ հարցում իրավիճակը տեղից կշարժվի, եթե Բաքուն և Երևանը սպառնալիք զգան տարածաշրջանում, իսկ այնտեղ դա կա. ԱՄՆ-ն սեղմում է օղակը Իրանի շուրջ. Ս. Տարասով

Տարածել
Tags

«Բանակցությունները փակ բնույթ են կրում, թեև որոշվում է ժողովուրդների ճակատագիր, ուստի դրանց մեծ մասը պետք է հնչեցվի։ Հույսեր կային, որ Փաշինյանը, ով հեղափոխական է, ավելի բաց կգործի, բայց հարցն այն է, որ նա շատ հայտարարություններ է անում, բայց ոչ մի կոնկրետ բան չի անում, բացի Ղարաբաղի մասնակցությունից, գործում է նախկին ձևաչափով, հանդիպում է Ալիևի հետ, ղարաբաղյան ուղղությամբ միայն խոսքեր են։ Եթե նա ասեր, որ առանց Ղարաբաղի՝ չի բանակցում, դա այլ հարց կլիներ։ Բայց մտացածին են, թե այդ դեպքում պատերազմ կսկսվեր։ Ադրբեջանը հույսեր ուներ Փաշինյանից զիջումներ ստանալ, բայց զիջումներ Փաշինյանը չի անում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, շփման գծում իրավիճակի փոփոխությանն ու Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը։ Նա նշել է, որ կրկին փակուղային իրավիճակ է։

«Հումանիտար պայմանավորվածությունները կիրթ քայլեր են, բայց դրանք պետք է լինեն այլ գործողությունների հետ համատեղ, տեղեկատվական պատերազմի ոլորտում գործուն քայլեր, բարենպաստ մթնոլորտ ժողովուրդների մակարդակում չենք տեսնում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Բանակցությունները փակուղի են մտել, նոր առաջարկներ չկան, թե ինչպես կընթանան զարգացումներն այսուհետ՝ բարդ է ասել։ Իրավիճակը տեղից կշարժվի, եթե Բաքուն և Երևանը սպառնալիք զգան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների տեսքով, ինչի հնարավորությունը կա Հարավից՝ Իրանից, ամերիկացիները սեղմում են օղակը Իրանի շուրջ, և այնտեղ ներքին ցնցումները կարող են շոշափել նաև տարածաշրջանը՝ կողմերին մղելով զիջումների հակամարտության գոտում»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ