Հրապարակվեց: Сб, Окт 27, 2018
...

«168 ժամ». ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով. Մ. Կոլերով

Տարածել
Tags

«Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարելու ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին:

ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով: Օրինակ՝ դինամիկայով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որը կարելի է ներկայացնել՝ որպես ամերիկյան նախաձեռնություն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ կատարած այցին:

Ուստի, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը «պարտք» է Միացյալ Նահանգներին, և նրանք հիշեցնում են, որ նա «պարտք» է: «Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն էլ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է»,- ասել է Կոլերովը:

Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, նրա խոսքով՝ ՌԴ-ն չի միջամտելու և հետևելու է ընթացող զարգացումներին: Ըստ նրա՝ Մոսկվայի համար բավարար է Փաշինյանի հետ ռազմական ոլորտում երկխոսությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ