Հրապարակվեց: Пт, Май 03, 2019
...

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Տարածել
Tags

Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։

Մայիսի 4-5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

Հանրապետության տարածքում`

Մայիսի  5-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավային`  5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Մեկնաբանություններ