Հրապարակվեց: Пн, Дек 03, 2018
...

Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը դահուկավազքում

Տարածել
Tags

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում ընթացող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում այսօր` դեկտեմբերի 2-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում, տպավորիչ ելույթով գրավել է 1-ին տեղը, գրում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Միքայելյանը վաստակել է 70,94 վարկանիշային միավոր: Մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-րդն էր` 93,25 վարկանիշային միավորով: Արման Մատինյանը զբաղեցրել է 63-րդ տեղը` 164,12 վարկանիշային միավորով:

Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-րդն է` 125,25 միավորով:

Մեկնաբանություններ