Հրապարակվեց: Пт, Апр 27, 2018
...

Մենք մեր ժողովրդին չպետք է հեռացնենք օրենքի և իրավունքի մշակույթից

Տարածել
Tags

ԴԻՏԱԿԵՏ-ի քաղաքական վերլուծությունների բաժինը այս օրերին հայաստանյան իրադարձություններին նվիրված  նամակներ է ստանում երկրում ու նրանից դուրս ապրող մեր հայրենակիցներից: ԴԻՏԱԿԵՏ-ը իր այցելուների ուշադրությանը կներկայացնենք դրանցից առավել ուշագրավները:

«ՀՈՐԴՈՐ

Քայլ արա դեպի ճիշտ ելք:

Մենք պիտի առաջ շարժվենք հետևելով օրենքին: Նույնիսկ 1988-ին, երբ օրինաբար իշխանության գալու պայմաններն ավելի բարդ էին, Ղարաբաղյան համաժողովրդական շարժումը 1990-ին իշխանության եկավ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով՝ ամբողջովին օրենքի և իրավունքի համաձայն:

Մերօրյա շարժումը պետք է հենց այդ նույն ճանապարհով իշխանության գա: Իրավիճակն այսօր ավելի նպաստավոր է, քան 1990-ին: Սպիտակ ձեռնոցներով են կանգնել միմյանց դեմ թե ցուցարարները, թե իշխանությունները: Եվ դա դարձել է ոչ միայն ազգային, այլև միջազգային կյանքի բացառիկ երևույթ: Այն այդպիսին կմնա պատմության մեջ և դասագրքերում կդիտվի որպես ժողովրդավարական նոր մշակույթի նմուշ-օրինակ, եթե հետագա իրադարձությունները ստվեր չնետեն այդ պայծառ իրադարձության վրա:

Մեր առաջին հորդորը Նիկոլ Փաշինյանին՝ խոսիր օրենքի լեզվով և գործիր ըստ օրենքի: «Փողոցային ժողովրդավարության» կանոններով առաջնորդվելը քեզնից վանում է քո համակիրներից շատերին:

Մեր երկրորդ հորդորը Նիկոլ Փաշինյանին: Փողոցով իշխանության գալը վիթխարի վտանգ է դեպի իրական ժողովրդավարություն մեր ընթացքի համար: Դրանով մենք մեր ժողովրդին հեռացնում ենք իրավունքի և օրենքի մշակույթից:

Ոչ ոք չպիտի ասի՝ «Կամ՝ ես, կամ՝ ուրիշ ոչ ոք»: Ինքնակոչ ընտրյալ լինելու հավակնությունները լավ բանի մասին չեն խոսում: Եվ ուրեմն, քայլ արա դեպի ճիշտ ելք:

Ղահրամանյան Գևորգ

Մոսկվա

26.04.18»

Մեկնաբանություններ