Հրապարակվեց: Пн, Сен 30, 2019
...

Նախատեսվում է Զելենսկու նոր պաշտոնական այցն ԱՄՆ

Տարածել
Tags

Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը հայտնել է, որ նախատեսվում է Վլադիմիր Զելենսկու նոր պաշտոնական այցն ԱՄՆ: Այդ մասին նա հայտնել է ուկրաինական ТСН-ին տված հարցազրույցում:

Երմակի խոսքով՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդի միջև տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված նոր բանակցությունների հետ:

«Այն զրույցը (Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցը, որը դարձավ Թրամփի պաշտոնանկության գործընթացի մեկնարկի պատճառը) պատմության մի մասն է: Այս անգամ նախագահները բոլորովին այլ հարցեր են քննարկել»,- հայտնել է Անդրեյ Երմակը և հավելել, որ քննարկումների թեման հստակ շեշտադրված է եղել Թրամփի կողմից:

«Այսինքն՝ ներկայիս դրությամբ մենք ունենք արդեն պաշտոնական այցի նախապատրաստման ժամանակացույց և առաջադրանքներ»,- ընդգծել է Զելենսկու օգնականը:

Ընդ որում՝ նա չի նշել ուկրաինական կողմի բանակցությունների մասնակիցներին և չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ Ուկրաինայի նախագահի այցը Վաշինգտոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Թրամփը և Զելենսկին հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:

Մեկնաբանություններ