Հրապարակվեց: Вс, Июл 28, 2019
...

Ֆրանսիան պատասխանել է պատժամիջոցների վերաբերյալ Թրամփի սպառնալիքներին

Տարածել
Tags

Ֆրանսիան մտադիր չէ չեղարկել տեխնոլոգիական ոլորտի հսկաների նկատմամբ սահմանած տուգանքը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բուրնո Լե Մերը։

Նա ասել է, որ Ֆրանսիան հարկերը կգործադրի ամեն պարագայում քանի որ թվային գործունեության ընդհանուր հարկումն այնպիսի խնդիր է, որը բոլորին է վերաբերում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը համաձայնել էին, որ G7-ի համաժողովը, որն անց կկացվի օգոստոսին՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում, լավ հարթակ կհանդիսանա թվային ընկերությունների հարկման ընդհանուր ծրագիր ներմուծելու համար։

Հուլիսի 11-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենքի նախագիծ էր ընդունել, որով նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայություններից տարեկան ընդհանուր եկամուտի 3%-ի չափով թվային ծառայությունների հարկ սահմանել:

Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է այնպիսի խոշոր ընկերությունների մասին լինել, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը, Google-ը:

Հարկը պետք է թույլ չտա, որ անդրազգային ընկերությունները Եվրամիության՝ ցածր հարկային մակարդակով երկրներում գլխամասեր տեղակայելու միջոցով խուսափեն հարկերի վճարումից։ Ներկայումս այն Google, Amazon, Facebook, Apple, Airbnb, Uber և նմանատիպ այլ ընկերություններ այնպիսի երկրներում, ինչպիսին Ֆրանսիան է, շատ քիչ հարկ են մուծում։

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը սպառնացել էր բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը՝ ի պատասխան այդ երկրի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի:

Նա մասնավորապես սպառնացել է բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը։ Նախագահը հայտարարել է, որ  եթե որևէ երկիր պետք է հարկի այդ ընկերություններին, դա նրանց հայրենիքը՝ ԱՄՆ-ն է:

Մեկնաբանություններ