Հրապարակվեց: Пт, Ноя 08, 2019
...

Ֆրանսիան որոշել է հրավիրել Ռուսաստանին մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին

Տարածել
Tags

Ֆրանսիան մտադրություն է հայտնել պաշտոնական հրավեր ուղարկել Ռուսաստանին մասնակցելու այս տարվա ապրիլին խոշոր հրդեհի հետևանքով լուրջ վնասներ կրած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

 Վերջինս նշել է, որ բանակցություններն ընթանում էին ամբողջ տարվա ընթացքում և ռուսական կողմն ինքն է օգնության պատրաստակամություն հայտնել: Շվիդկոյի խոսքով՝ այս կերպ Փարիզն ընդունել է ռուսական գիտության արժանիքները:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհի հետևանքով փլվել է տաճարի տանիքը, աշտարակն ու ժամացույցը, սակայն շենքը, արվեստի գործերը և տաճարում պահվող մասունքները պահպանվել են:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մտադիր է վերականգնել տաճարը 5 տարում:

Մեկնաբանություններ