Հրապարակվեց: Чт, Дек 06, 2018
...

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ 2019 թվականի ընթացքում

Տարածել
Tags

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ 2019 թվականի ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռուժին՝ BFM հեռուստաընկերության ուղիղի եթերում:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) չորեքշաբթի երեկոյան հաստատել է կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթը: Այժմ Սենատը (խորհրդարանի վերին պալատը) պետք է արտահայտի իր դիրքորոշումն այս հարցում: Վարչապետը հինգշաբթի ելույթ կունենա սենատորների առաջ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը խոստացել էր ընդառաջ գնալ ցուցարարների պահանջին և 6 ամսով հետաձգել վառելիքի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը: Դա արվելու էր «դեղին անթև բաճկոնների»` նոյեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով:

Հատկանշական է, որ երեք շաբաթ առաջ, երբ բողոքի ակցիաները դեռ նոր էին սկսվել, վարչապետն ու նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում էին վառելիքի գների բարձրացման որոշման անբեկանելի լինելու մասին:

Մեկնաբանություններ