Հրապարակվեց: Пн, Ноя 04, 2019
...

Ֆրանսիայում թալանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված միջնադարյան եկեղեցին՝ ավտոմեքենայով կոտրելով եկեղեցու դուռը

Տարածել
Tags

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անհայտ անձինք թալանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված միջնադարյան եկեղեցին՝ ավտոմեքենայով կոտրելով եկեղեցու դուռը, գրում է Republique des Pyrenees-ը:

Օլորոն Սենթ Մարի քաղաքի XI-XIII դարերում կառուցված Սուրբ Մարիամ միջնադարյան եկեղեցու վրա հարձակումը տեղի է ունեցել լույս երկուշաբթի:

Երեք չարագործներ ավտոմեքենան որպես միջոց են օգտագործել՝ եկեղեցու դուռը կոտրելու համար: Այդ նպատակով ավտոմեքենայի առջևի հատվածին մեծ փայտի կտոր է ամրացվել: Նշվում է, որ եկեղեցու դուռը նույնպես միջնադարում է կառուցված: Այնուհետև, հանցագործները կոտրել են ճաղավանդակը և մուտք են գործել եկեղեցու այն հատվածը, որտեղ պահվել են եկեղեցական սպասքը և այլ արժեքավոր իրեր:

Ինչպես հաղորդել է քաղաքապետ Էրվե Լյուկբերեյը, ավազակները մասնավորապես գողացել են եկեղեցու ոսկե զարդերը, որոնք ժամանակին պատկանել են Օլորոնի եպիսկոպոսներին. որոշ առարկաներ էլ կոտրվել են:

Հանցագործներն ավտոմեքենան թողել են հանցանքի վայրում և փախել այլ ավտոմեքենայով: Հանցագործներին փնտրում են տեղական ժանդարմները:

Մեկնաբանություններ