Հրապարակվեց: Вс, Июл 22, 2018
...

Քննարկվում է Աճեմօղլուի այցը օգոստոսին կազմակերպելու տարբերակը. փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Տարածել
Tags

Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ ներկայում քննարկվում են այցի ժամկետները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

«Քննարկում ենք օգոստոսին այցելելու տարբերակները: Հավանաբար օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կգա: Այցը 4-5 օրով է նախատեսված: Սպասում ենք ժամկետների վերաբերյալ պարոն Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,- ասաց Վարագ Սիսեռյանը:

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, որ տնտեսագետի հետ հանդիպումը գործնական է, նախատեսված է հստակեցնել այն շրջանակները, որով կարող է Տարոն Աճեմօղլուն համագործակցել կառավարության հետ:

Վարագ Սիսեռյանը ևս հերքեց «Ժամանակ» օրաթերթի լուրն այն մասին, թե Աճեմօղլուն 300.000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ ՀՀ տնտեսությունը վերականգնելու հարցում օգնելու համար:

 «Ես պարոն Աճեմօղլուի հետ պաշտոնապես կապի մեջ եմ: Մենք էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով ենք զրուցում՝ Հայաստան այցելելու վերաբերյալ և նման բան չի եղել, որ պարոն Աճեմօղլուն գումար պահանջի: Նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, օգնել ինչով որ կարող է, և աբսուրդ է ասել, թե ինքն է մեզնից գումար ուզել»,- ասաց Վարագ Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ 300 000 դոլար պահանջելու մասին լուրն ավելի վաղ հերքել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

 

Մեկնաբանություններ