Հրապարակվեց: Чт, Окт 03, 2019
...

Քննարկվում Է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

Տարածել
Tags

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում Է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը:

«Մենք դա գիտենք, հնչեցվել Է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում Է ընդունել, այժմ ուսումնասիրվում Է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել Է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի ղեկավար Նուրդինժոն Իսմոյիլովի հետ կայացած հանդիպմանը:
Մեկնաբանություններ