Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերությունների պատճառով արքայազն Հարին կնոջ հետ կհեռանա Քենսինգտոնյան պալատից. Daily Mail

Տարածել
Tags

Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամն ու Հարին եղբայրական մտերմության հրաշալի օրինակ են, սակայն ամուսնանալուց ու ընտանիք կազմելուց հետո նրանց հարաբերությունները կարծես թե վատացել են, ու դրան, ենթադրաբար, նպաստում են արքայազնների կանայք:

Այս մասին գրում է  Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, հաջորդ ամիս կտեղափոխվեն Քենսինգտոնյան պալատից ու կբնակվեն Վինձորում:

Հայտնի է, որ այժմ արքայազններն իրենց ընտանիքներով բնակվում են Քենսինգտոնյան պալատի տարածքում՝ առանձին տներում:

Թագավորական զույգերին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխման պատճառը Քեյթի ու Մեգանի միջև բարդ հարաբերություններն են:

«Քեյթն ու Մեգանը շատ տարբեր մարդիկ են ու իրականում այդքան էլ «լեզու չեն գտնում»»,- պատմել է աղբյուրը:

Հայտնի է, որ Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ Քենսինգտոնյան պալատի տարածքում գտնվող առանձնատունն ունի 22 սենյակ, մինչդեռ Սասեքսի դքսին ու դքսուհունը՝ ընդամենը երկու:

Մեկնաբանություններ