Հրապարակվեց: Пт, Ноя 02, 2018
...

«Քանի դեռ Հայաստանում ներքաղաքական վիճակը չի կայունացել, ԼՂ հակամարտության շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը դժվար թե հնարավոր լինի». Լավրով

Տարածել
Tags

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ լուրջ պայմանավորվածության ձեռքբերումը դժվար թե հնարավոր լինի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել:

Ինչպես նշում է ria.ru-ն, Լավրովը մանրամասնել է, որ ավելի վաղ Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է շփումների, երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների շարունակմանը, ինչպես նաև նրան, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստակամ են շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Մենք նման դիրքորոշումը ողջունում ենք: Հասկանում ենք, որ քանի դեռ ներկայում տեղի ունեցող ներքաղաքական բավական բուռն գործընթացները չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ու ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովող կոնկրետ տարբերակների լուրջ դիտարկումը»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Մեկնաբանություններ