Հրապարակվեց: Пн, Фев 04, 2019
...

Քայլ առ քայլ պետք է գնալ նրան, որ «սուպերվարչապետական համակարգ» ձևակերպումը չունենանք. Լիլիթ Մակունց

Տարածել
Tags

Քայլ առ քայլ պետք է գնալ նրան, որ «սուպերվարչապետական համակարգ» ձևակերպումը չունենանք, մենք կողմ ենք այդ ճանապարհով գնալուն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սուպերվարչապետական համակարգից պետք է գնալ բալանսավորման:

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության՝ խորհրդարանական վերահսկողության անցնելու քննարկումներին, ապա Լիլիթ Մակունցը նշեց. «Պետք է կիրառել այն գործիքակազմը, որ ունի խորհրդարանը և դա չի արել, ապա հասկանալ, թե որքանով է դա ճիշտ: Ես կարծում եմ, որ պետք է քննարկվի այն ձևաչափը, որը մենք ուզում ենք փոխել, եթե սա մեզ չի բավարարում, այն պետք է քննարկվի:

Նախկինում ունեցել ենք Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառել է ոստիկանությունը, որը զբաղվում է ներքին գործերով, քաղաքացիների խնդիրներով, և կուսակցականացված կամ ուղղորդված մոտեցումը վտանգավոր է, իսկ եթե մենք խորապես չուսումնասիրենք և որոշենք, որ գնում ենք նախարարության ճանապարհով, այս դրսևորումը, միգուցե, ունենանք, և հենց սա է պատճառներից մեկը, որ մենք չունենք ՆԳՆ»:

Անդրադառնալով նախկին իշխանությունների հետ խորհրդակցելուն՝ մասնավորապես Արմեն Աշոտյանի և Մխիթար Հայրապետյանի հանդիպմանը, որի ժամանակ նրանք քննարկել էին «Եվրանեսթ» ԽՎ-ին առնչվող հարցեր՝ Մակունցն ասաց. «Սա շատ կարևոր քաղաքական մշակույթ է, և այն ինչ նախաձեռնել է Մխիթար Հայրապետյանը, շատ կարևոր է, ես ինքս զրուցել եմ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ»:

Մեկնաբանություններ