Հրապարակվեց: Пн, Июн 17, 2019
...

ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը. նախկին նախագահ Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության նոր կազմում

Տարածել
Tags

Հունիսի 16-ին ՔՊ վարչության անդրանիկ նիստի ժամանակ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել է Սուրեն Պապիկյանը: Պատվիրակները կողմ քվեարկեցին Պապիկյանի թեկնածությանը, և նա 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով ընտրվեց վարչության նախագահ: Նշվեց նաև, որ նախագահի պաշտոնում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք հրաժարվել են:

Պապիկյանը չցանկացավ անդրադառնալ վարչության կազմում Սասուն Միքայելյանի չընդգրկվելուն:

Կուսակցության հաշվիչ հանձնաժողովը նշեց, որ քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության կազմը կլինի հետևյալը.

 

1 –Նիկոլ Փաշինյան

2 –Սուրեն Պապիկյան

3 –Արայիկ Հարությունյան

4 –Արարատ Միրզոյան

5 –Հակոբ Արշակյան

6 –Վիլեն Գաբրիելյան

7 –Ռոմանոս Պետրոսյան

8 –Հակոբ Սիմիդյան

9 –Տիգրան Ավինյան

10 –Ռուբեն Ռուբինյան

11 –Արսեն Թորոսյան

12 –Սիփան Փաշինյան

13 –Նարեկ Բաբայան

14 –Լիլիթ Մակունց

15 –Արման Բոշյան

16 –Մխիթար Հայրապետյան

17 –Վահագն Հովակիմյան

18 –Ալեն Սիմոնյան

19 –Արմեն Փամբուխչյան

20 –Արփինե Դավոյան

21 –Էդուարդ Աղաջանյան:

Առաջադրված 51 թեկնածուներից վարչության նոր կազմի անդամ ընտրվել են վերոնշյալ 21 կուսակցականները:

Ապա նորընտիր վարչությունը նիստ է անցկացնելու, որի ժամանակ ընտրելու է վարչության նախագահ և փոխնախագահ: Նշենք նաև, որ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը չի ընդգրկվել վարչության նոր կազմում:

 

21:19

Տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որի ժամանակ փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը:

Նշենք, որ առաջադրված է 51 թեկնածու, որոնցից առավել ձայն հավաքած 21-ը ընտրվել են վարչության անդամներ:

Վարչության անդամների ընտրությունից հետո նախատեսվում է նիստ գումարել և որոշել վարչության նախագահին և փոխնախագահին:

Մեկնաբանություններ