Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Փոթորկի հետևանքով Վենետիկի շուրջ 75 տոկոսը հեղեղվել է

Տարածել
Tags

Փոթորիկի հետևանքով Վենետիկում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը՝ հասնելով 156 սմ-ի, և քաղաքի գրեթե 75 տոկոսը պատվել է ջրով։

Վենետիկում ոստիկանությունը փակել է մուտքը քաղաքի կենտրոնական հրապարակ։
Բնական աղետի հետևանքով արդեն 5 մարդ զոհվել է, մեկ մարդ անհայտ կորած է։

ABC տեղեկատվությամբ, 2012 թվականից հետո սա ամենաուժեղ ջրհեղեղն է։ Իշխանությունները  մտավախություն ունեն, որ ջուրը կարող է բարձրանալ 1966 թվականի մակարդակին՝ 182 սմ։ Այժմ Վենետիկում տեղադրել են ժամանակավոր կամուրջներ, բայց եթե ջրի մակարդակն ավելի բարձրանա, ջուրը կարող է քշել դրանք։

Մեկնաբանություններ