Հրապարակվեց: Пн, Апр 15, 2019
...

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տաճարի տանիքն ամբողջությամբ ոչնչացվել է

Տարածել
Tags

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է BBC-ն:

Դեպքի վայրում հրշեջներ են աշխատում:

Հրդեհի հստակ պատճառները հայտնի չեն, սակայն իշխանությունները ենթադրում են, որ այն կարող է կապված լինել տաճարում տարվող վերանորոգման աշխատանքների հետ:

Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցվել է 12-րդ դարում: Այն տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում աշխարի տարբեր ծայրերից:

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է ժողովրդին ուղղված ուղերձը, որը նախատեսում էր հղել այսօր երեկոյան:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում հրդեհը սարսափելի է որակել և կոչ արել քաղաքացիներին անվտանգության նկատառումներով չանցնել հրշեջ ծառայության տեղակայած պատնեշներից այն կողմ:

Մեկնաբանություններ