Հրապարակվեց: Чт, Май 30, 2019
...

«Փարիզը շարունակում է հանձնառու մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը». Մակրոն

Տարածել
Tags

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած ուղերձում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, գրում է minval.az-ը:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է հանձնառու մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի վճռական, բացարձակ և անկանխակալ հանձնառությունը բանակցային ճանապարհի միջոցով ԼՂ հակամարտությանն ազնիվ և երկարաժամկետ լուծում տալու պարտավորվածությանը»,-գրված է Մակրոնի ուղերձում:

Բացի այդ Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում  Ալիևի հետ Բաքվում նոր հանդիպում կունենա:

Մեկնաբանություններ