Հրապարակվեց: Ср, Апр 10, 2019
...

«Փաստ». Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը. Նիկոլ Փաշինյանը՝ թիմակիցներին

Տարածել
Tags

«Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից և գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» են նիստերից:

Փաշինյանի հիմնական դժգոհություններից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ թիմակիցները չեն կարողանում պահել իր քաղաքական «գիծը»:

Պատգամավորներից ոմանք փորձել են Արցախի հիմնահարցի ու Ալիևի հետ ունեցած հանդիպման մանրամասներին ծանոթանալ, ինչը ևս առաջացրել է Փաշինյանի զայրույթը: Վարչապետը նախատել է պատգամավորներին, որ նրանք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ մակերեսային պատկերացում ունեն, դժգոհել է, որ ամենատարրական թեմաներից չեն կարողանում «էշը ցեխից հանել»:

Վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, նաև հայտարարել է, որ քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով. պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ