Հրապարակվեց: Пн, Фев 04, 2019
...

Փաշինյանն ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին, այսպես շարունակվելու դեպքում միակ ելքը նրա հրաժարականն է. Է. Շարմազանով

Տարածել
Tags

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին, այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք, դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։
Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը, իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես, քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի՝ օր առաջ հրաժարականն է»։

Մեկնաբանություններ