Հրապարակվեց: Пт, Фев 01, 2019
...

«Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ». Ադրբեջանի ԱԳՆ

Տարածել
Tags

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:

«Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը: Այդ պահանջն արտացոլված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը չի նշանակում բանակցություններից հրաժարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ