Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
...

Փայլան. «Թուրքիայում տնտեսական խորը ճգնաժամ է»

Տարածել

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ, հայտնում է Ermenihaber-ը:

Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6%-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը նվազել 4.7%-ով:

«Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը ճգնաժամի մեջ ենք, որ աղքատներն էլ ավելի չքավոր են դարձել»,-մեկնաբանել է պատգամավորը:

Մեկնաբանություններ