Հրապարակվեց: Чт, Окт 03, 2019
...

Ֆրանսիայում ոստիկանները դուրս են եկել ցույցի

Տարածել
Tags

Ֆրանսիայում բողոքում են ոստիկանները: Վերջին 20 տարում առաջին անգամ հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ եւ նախագահ Մակրոնի կառավարությանը կոչ արել միջոցներ ձեռնարկել՝ բարելավելու ոստիկանների աշխատանքային պայմանները և ուշադրություն դարձնել հոգեբանական խնդիրների վրա: Ցուցարարներն ընդգծում են, որ 2018 թվականին՝ 33, իսկ այս տարի մոտ 60 ոստիկան է ինքնասպան եղել։ Արհեստակցական միությունը նշում է, որ պատճառը վատ աշխատանքային պայմաններն են։

 

Մեկնաբանություններ