Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ մոլի՝ «Մեգամոլ Արմենիայի» հանդիսավոր բացումը

Տարածել
Tags

Տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ մոլի՝ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը: Ավելի քան 98.000 քմ տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկից, որոնցից 3-ը ստորգետնյա ավտոկայանատեղի են: Մոլն աչքի է ընկնում հանգիստ, միևնույն ժամանակ հարուստ գույների համադրությամբ: Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի և դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ: «Մեգամոլ Արմենիա»-ում  ներկայացված է տեղական և միջազգային մոտ 100 բրենդ: Այցելուները կկարողանան գտնել բոլոր տարիքներին և հետաքրքրություններին համապատասխանող խանութ-սրահներ:

«Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ մոլը կառուցվել է 0-ից և հիմքը դրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և բրենդային մոլ ստեղծելու վրա:

«Մեզ մոտ կլինեն 100-ից ավելի խանութներ, որոնք կլինեն բրենդային, վերջիններս բացվել են իրենց ամենամեծ և ամենանոր չափերով, հետևաբար բոլոր խանութներն ունեն նոր աշխատողներ և նոր աշխատատեղեր: Ընդհանուր նախագիծը տևել է մոտավորապես 5 տարի: Արդյունքում  մենք ստացել ենք այն, ինչ ակնկալում էինք՝ Հայաստանի ամենամեծ մոլը: Մոլի հիմքում դրված է եղել հայկական լուծումներն ավելի գրավիչ ու արտահայտիչ դարձնելու սկզբունքը»,- ասաց  «Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը

 Քանի որ մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները՝ Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների և Երաժշտության, որտեղ, ի դեպ, մշտապես կհնչեն հայ երգիչների և կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի և բալետի, թատերական ներկայացումների տոմսեր:Կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգա տարածքում: «Մեգամոլ Արմենիա»-ում հայկական ավանդական ճարտարապետական տարրերը համակցված են ժամանակակից աշխարհի արդի և կրեատիվ լուծումներին:

«Հայաստանում առաջին անգամ ներկայացված կլինեն Սպորտ Մաստեր, Օստին, Ֆան Դեյ, Ալեն Դելոն և մի քանի այլ բրենդեր, որոնք կլինեն անակնկալ մեր հաճախորդների համար: «Մեգամոլ Արմենիա»-ում է գտնվում գինեսի ռեկորդակիր, իր տեսակի մեջ եզակի տարածաշրջանի միակ շատրվանը: Այն համակարգչային է, ինչը թույլ է տալիս ջրի միջոցով արտապատկերել նկարներ, լոգոներ, ինչպես նաև նախադասություններ և բառեր: Մոլը հագեցած է ամենավերջին կարգի հակահրդեհային անվտանգության և ծխահեռացման համակարգերով:  Մեզ մոտ է նաև Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը վերանորոգվել և ռեստավրացիայի է ենթարկվել մեր կողմից»,- ասաց  «Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը

Մինաս Ավետիսյանի՝ պատմամշակութային հուշարձան համարվող որմնանկարը վերականգնել են իտալացի մասնագետները:

«Մեգամոլ Արմենիա»-ում գործում է Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, որն ընդհանուր առմամբ ընդգրկում է մոտ 9000 քմ: Գործում է տեխնիկական նորագույն հագեցվածությամբ կինոթատրոն, 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, մի քանի ռեստորան-սրճարան և մոտ 750 հոգու համար նախատեսված ֆուդկորտ:

««Մեգամոլ Արմենիա»-ն ստեղծելու նպատակներից է եղել՝ ստեղծել մոլ, որը կծառայի այցելուների հարմարավետությանը, նաև զարգացնել տուրիզմը և ցույց տալ, որ Հայաստանում գոյություն ունի մի մոլ, որը կարող է գրավել նաև արտասահմանյան հյուրերին»,- ասաց  «Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։

Լինելով հայկական ոճով կառուցված մոլ՝ այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը և հավակնում է դառնալ Հայաստանի այցեքարտերից մեկը:

Ամենամեծ «Մեգամոլ»-ը մեգա առաջարկներով արդեն իրականություն է:

Մեկնաբանություններ