Հրապարակվեց: Ср, Май 08, 2019
...

Տարվա վերջին ամբողջ կառավարությունը կանցնի էլեկտրամեքենաների շահագործմանը, ծրագիրը կիրականացվի դրամաշնորհային միջոցներով․ Էրիկ Գրիգորյան

Տարածել
Tags

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարվա վերջին, եթե ընթացակարգը պահպանեն, ոչ միայն բնապահպանության նախարարը, այլ կառավարության բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ, և այդ ամենը կիրականացվի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նշենք, որ նախագծով ՀՀ կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատվող ներկրումների ցանկում ներառել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը կամ օտարումը մինչև 2022 թ. հունվարի մեկը։

«Ծրագրի նախնական փաստաթուղթն ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, որը ծրագիրը կֆինանսավորի»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ Բնապահպանության նախարարության աշխատակազմում գտնվող մեքենաների մեծ մասը կրճատվել է ընդհանրապես, իսկ էլեկտրամոբիլների ներդրման հարցում միացել են« գլոբալ էլեկտրիկ մոբիլիթի» գործընթացին, որը իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո։ «Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 000 դոլար և ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամեքենաների»,-ասաց նա։
Մեկնաբանություններ