Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

Տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել. Արմեն Սարգսյան

Տարածել
Tags

Գործընթացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու համար, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:

Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցերին, թե Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արած հայտարարություններից հետո ինչ եզրահանգման է եկել և թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները տարածաշրջանում ի՞նչ իրավիճակ կստեղծեն, ինչպե՞ս կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վրա:

«Չեմ կարծում, որ հետևություններ պետք է արվեն՝ այս կամ այն հայտարարությունից ելնելով: Ներքին, արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին: Իսկ տարածաշրջանը շատ մեծ է՝ ոչ միայն մեր հարևան պետություններն են և Իրանը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան և այլն: Անձնապես Բոլթոնին չեմ հանդիպել: Կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, քանի որ գործնթացներն արագ են, փոփոխական, և պետք է սպասենք, տեսնենք, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով տարբեր հարթակներից՝ Թուրքիայի ղեկավարությանը դիմելուն, կարելի՞ է ենթադրել, թե գործընթաց է նկատվում վերստին ակտիվացնելու հայ-թուրքական հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքն առաձնահատուկ հայտարարություն չի արել հայ-թուրքական հարաբերությունների մասով։

«Նախ այդ հայտարարությունը պետք է կատարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, և կառավարությունը: Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին, եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, և որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք: Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, ով այս պահին նախագահ է, իր վերաբերմունքն էր»,-ասաց նա:

Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին, թե ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից նրա հայտարարություններից հետո ի՞նչ հետևությունների է հանգել, ի՞նչ հետևանքներ կունենան ամերիկյան սանկցիաները տարածաշրջանում:

Արմեն Սարգսյանը նշեց՝ չի կարծում, որ հետևությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով: «Որովհետև ռեգիոնալ քաղաքականությունը դինամիկ պրոցես է, խոսքը ոչ միայն ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների մասին է, այլ ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին, որը ոչ միայն մեր հարևաներն են, այլ ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ –Եվրոպա հարաբերությունները»,-ասաց նա:

ՀՀ Նախագահը նաև նշեց, որ անձնապես Բոլթոնին չի հանդիպել: «Բայց խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, որովհետև պրոցեսներն արագ են, փոփոխական և պետք է սպասենք ու տեսնենք մոտակա ժամանակաշրջանում ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը ռեգիոնում»,-ասաց նա:

 

 

Մեկնաբանություններ