Հրապարակվեց: Пн, Окт 29, 2018
...

«Վրացական երազանք»-ն ընդունել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է

Տարածել
Tags

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը շատ քիչ ձայն է պակասել նախագահական ընտրություններում հաղթելու համար: Նրա խոսքով՝ արդեն իսկ պարզ է, որ Վրաստանում անցկացվելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հաղորդում է Sputnik Грузия-ն:

«Այս փուլում պարզ է, որ կլինի երկրորդ փուլ, որին կմասնակցեն Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: Դա արդեն պարզ է՝ ելնելով հազարավոր ընտրատեղամասերից ստացված տվյալներից, որտեղ եղել են մեր ներկայացուցիչները», — նշել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միկելաձեի խոսքով՝ կիրակի անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունների հայտը կազմել է 46.74 տոկոս և ընդհանուր առմամբ քվեարկել է 1 մլն 637 956 մարդ:

Հավելենք նաև, որ ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին: Էքզիթ փոլերի արդյունքներով՝ առաջատար թեկնածուներն են իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Մեկնաբանություններ