Հրապարակվեց: Чт, Июл 11, 2019
...

Վրաստան այցելած Դոնալդ Տուսկը ԽՍՀՄ-ի փլուզումը «երջանիկ իրադարձություն» է որակել

Տարածել
Tags

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն է եղել վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ռուսների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար, և չի համարվում նախորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը:

«ԽՍՀՄ-ի փլուզումը դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը չէր: Այսօր, գտնվելով Վրաստանում, ուզում եմ պարզ և հստակ ասել. ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ռուսների համար»,- թվիթերյան իր էջում գրել է Տուսկը:

2005թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին հղած ուղերձում Խորհրդային Միության փլուզումն անցած դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ էր որակել: 2017թ.-ին տված իր հարցազրույցներից մեկում նախագահը պարզաբանել էր, որ այդ ժամանակ 25 մլն ռուս մեկ գիշերվա մեջ սահմանից այն կողմ է հայտնվել, երկրում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ է սկսվել, ամբողջովին ոչնչացվել է սոցիալական ապահովության, ինչպես նաև առողջապահության համակարգը, միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության եզրին:

Նշենք, որ Խորհրդային Միությունը փաստացիորեն դադարել է գոյություն ունենալուց 1991թ.-ի դեկտեմբերի 25-ին, երբ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել էր նախագահի պաշտոնում իր գործունեությունը դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը հուլիսի 9-ին եղել է Ադրբեջանում, իսկ հուլիսի 10-ին ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը համատեղ մամուլի ասուլիս էր հետևել:

Մեկնաբանություններ