Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

Տարածել
Tags

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են:

Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Վրաստանում եւ Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցը՝ անդրադառնալով Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող զարգացումների:
Հայաստանումկայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցինանցումային շրջանը: Ձեւավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականըՀայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ:
Թույլ տվեք սկսել ընդհանուր ձեւակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը շատ դժվարություններ ուներ: Մենք չենք պարտադրում բոլորին ԱՄՆ-ի օրինակը, սակայն համուզված ենք, որ ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարեւոր գործոններ են: Վերջին տարիներին շատ երկրներում գրանցվեց նահանջ այս առումով: Մենք դա տեսնում ենք Հունգարիայում, մենք դա տեսնում ենք Ռուսաստանում եւ այլ երկրներում: Ոմանք մտավախություն ունեն, որ արձանագրվում է վերադարձ դեպի ավտորիտարիզմ: Այս նույն մտավախությունը առկա է նաեւ Արեւմտյան Եվրոպայում:
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ համար դրական ազդանշան էր, որ պայքարը հանուն ժողովրդավարության, թափանցիկ կառավարման համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ կոռուպցիայի շարունակվոմ է: Հայաստանում տեղի ունեցածը շատ դրական զարգացում է: Ընտրություններից հետո տեսնում ենք, որ ժողովրդականություն վայելող նորընտիր վարչապետը նվազեցնում է նախարարությունների թիվը, ջանքեր է գործադրում ավելի թափանցիկ կառավարման համակարգ ձեւավորելու ուղղությամբ: Վերջերս National Democratic Institute (NDI) կազմակերպել էր ֆորում, որին ներկա էին քաղաքական բոլոր ուժերը եւ չափազանց կարեւոր է, որ այս նոր վարչակազմի օրոք նրանց բոլորի միջեւ առկա է երկխոսություն: Հայաստանը երկար տարիներ կառավարվել է կոռումպացված կառավարությունների կողմից որոնք ժողավրդավարական չէին, եւ այս նոր շունչը չափազանց ոգեւորիչ է:
Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժըստացավ ձայների ճնշող մեծամասնությունը: Կարծիք կա, որ իշխանության նմանկենտրոնացումը բացասաբար կանդրադառնա ժողովրդավարական գործընթացներիվրա: Ի՞նչ եք կարծում այս առիթով:
Կարծում եմ , որ դա չափազանց արդարացի մտահոգություն է: Օրինակ Վրաստանում այս փաստը հիմնական մտահոգություններից մեկն է: Վրացական Երազանք կուսակցությունը ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, եւ անցած ընտրությունները մտահոգիչ էին, քանի որ թվում է արձանագրեցին մի փոքր նահանջ, առաջընթացի փոխարեն:
Նման իրավիճակը մտահոգության առիթ է տալիս Հայաստանի պարագայում: Երբ մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, գայթակղությունը մեծ է կառավարել առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու: Երբեմն զարգացումները ընթանում են ավելի վատ սցենարով, եւ փորձ է արվում փոխել Սահմանադրությունը՝ օգտագործելով բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Իհարկե պարտադիր չէ, որ զարգացումները ընթանան այս սցենարով, բայց դա հավանական սցենար է, որը նման է դեղին լույսի զգուշացման: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դրան:
Այսօր պարոն Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում: Որոշ ժամանակ անց սակայն նա կառերեսվի քննադատության հետ: Կարծում եմ՝ իշխանության գալը ամենադժվար մասը չէ: Ավելի դժվար է հետագայում: Նրանք պետք է վերացնեն կոռուպցիան համակարգում, որը շատ խորն է արմատացած, պետք է պետական կառավարման համակարգը դարձնեն ավելի թափանցիկ, պետք է բարեփոխեն արդարադատության համակարգը: Այս ճանապարհին նրանք կհանդիպեն դիմադրությանը եւ քննադատությանը, ու ընդդիմությանը լռեցնելու գայթակղությունը մեծ է լինելու: Եվ դա կհանդիսանա իրական փորձություն նրանց համար:
Ես հավատում եմ Փաշինյանին՝ հենվելով այն ամենի վրա, որ կարդացել ու լսել լսել եմ նրա հետ կապված, բայց իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Շատ կարեւոր է, որ լինի ազատ մամուլ: Դրսում եղած Հայաստանի բարեկամները պետք է ուշադրությամբ հետեւեն այնտեղ ընթացող գործընթացներին եւ շարունակեն խրախուսել դրական զարգացումներն այնտեղ:
Մեկնաբանություններ