Հրապարակվեց: Ср, Мар 06, 2019
...

«Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է». ԵՄ հանձնակատար

Տարածել
Tags

Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան հայցել Եվրամիության անդամ երկրներից, քանի որ ԵՄ-ն Վրաստանը դիտարկում է որպես ապահով երկիր: Այդ մասին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

Հանը զգուշացրել է Վրաստանի քաղաքացիների կողմից ազատ վիզային ռեժիմի չարաշահման վտանգի մասին և շեշտել, որ իրենք Վրաստանը դիտարկում են որպես անվտանգ երկիր:

«2017-ի մարտից Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզաների մուտք գործել ԵՄ տարածք: Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ վրացիներ չարաշահում են այդ իրավունքը Եվրոպայում անօրինական մնալու համար», — նկատել է ԵՄ հանձնակատարը:

Նա նշել է, որ վիզային ռեժիմի չեղարկումից ի վեր ԵՄ տարածք է մուտք գործել մի քանի հարյուր հազար վրացի, նրանցից միայն մի քանի հազարն են դիմում ներկայացրել ապաստան ստանալու համար:

«Ցանկանում եմ կոչ անել ԶԼՄ-ներին օգտագործել իրենց հնարավորություններն ու հայտնել բնակչությանը, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,- ասել է Հանը:

Մեկնաբանություններ