Հրապարակվեց: Сб, Июн 22, 2019
...

Վրաստանի քաղաքական գործիչները մոռացել են օրենքներն ու քաղաքական ինստիտուտները. Մարիա Զախարովան

Տարածել
Tags

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ երկրի քաղաքական գործիչները մոռացել են օրենքների մասին, իսկ հետո «մեղավոր» են համարել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Վրաստանում քաղաքական գործիչներն ուղղակի ֆանտաստիկ են: Իրենք են որոշել անցկացնել պառլամենտական ֆորում, իրենք իրենց արածից վախեցել են, իրենք են միմյանց վրա կրակել, ինչպես 30 տարի առաջ, մոռացել են հիշել օրենքների և քաղաքական ինստիտուտների մասին, իսկ հաջորդ օրը պաստառներով դուրս են եկել, թե Ռուսաստանն է մեղավոր»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճգնաժամային պահին պետք է ընդամենը հանդես գար հայտարարությամբ և նշեր, որ պատրաստ է երաշխավորել վրաց ժողովրդի անվտանգությունը փողոցներում:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:

Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Մեկնաբանություններ