Հրապարակվեց: Пн, Сен 09, 2019
...

Վրաստանի նախագահն ստորագրեց Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը

Տարածել
Tags

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր Է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Այդ մասին հայտնել Է վրացական պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:
«Նախագահը Գախարիայի նշանակման մասին հրամանագիրն ստորագրել Է արդեն այսօր: Պաշտոնական մասն, այդպիսով, ավարտված Է»,-ասել Է Շենգելիան:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն Է հայտնել նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ, ինչից հետո, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահը երկու օրվա ընթացքում պետք Է հրամանագիր ստորագրեր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ Գախարիան արդեն ձեռնամուխ Է վարչապետի իր աշխատանքին եւ ժամանել Է այն շենքը, որտեղ գտնվում Է կառավարության աշխատակազմը եւ նրա աշխատասենյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ