Հրապարակվեց: Пн, Май 20, 2019
...

Վրաստանի նախագահը Սաակաշվիլիին մեղադրել է հակապետական գործողությունների իրականացման համար

Տարածել
Tags

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Վրաստանի նախկին ղեկավար Միխաիլ Սաակաշվիլիի՝ իր աջակիցներին ուղղված կոչը, այն «հակասահմանադրական և հակապետական» է որակել, գրում է eadaily.com-ը:

Զուրաբիշվիլին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախկին նախագահի «բացահայտ հակասահմանադրական և հակապետական  հայտարարություններն անհանգստացումն են իրեն»:

Նախագահի կարծիքով՝ անկարգություններ անելու վերաբերյալ «Սաակաշվիլիի կոչը ոչ միայն հանցագործություն է, այլ՝ պետությանը հասցված վիրավորանք»:

Ավելի վաղ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով կոչ էր արել իր կողմնակիցներին գրոհել ՏԻՄ  ընտրություններն ու գործող իշխանություններին:

«Մենք պետք է գրոհենք, գրոհենք և միայն գրոհենք: Ամեն անգամ մեզ զրկում են ընտրություններից, կեղծում են դրանք: Իվանիշվիլին ամեն անգամ տարբեր հնարքների է դիմում»,-ասել էր Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Զուգդիդում քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը:

Մեկնաբանություններ