Հրապարակվեց: Чт, Ноя 29, 2018
...

Վրաստանի նախագահական ընտրութունների երկրորդ փուլում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլինին. ԿԸՀ-ն հրապարակում է արդյունքները

Տարածել
Tags

«Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ընտրողների ձայների 59.56 տոկոսը, ընտրատեղամասերի 99.7 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո:

Նախկինում կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ստացել է 40.44 տոկոս ձայն: Այդ մասին հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից:

 

«Ես իմ հաղթանակը գնահատում եմ որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ, դա ինձ համար ամենակարևորն է»,- լրագրողներին ասել է Զուրաբիշվիլին: Նա հրաժարվել է խոսել երդմնակալության արարողությունից՝ նշելով, որ կսկսի պատրաստվել միայն ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքների հրապարակումից հետո:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 56,23 տոկոսը:

Նշենք, որ Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի լիազորությունները պաշտոնապես կավարտվեն երդմնակալության օրը: Սահմանադրության համաձայն՝ երդմնակալությունը տեղի է ունենալու ընտրություններին հաջորդող երրորդ կիրակին, այսինքն՝ դեկտեմբերի 16-ին:

 

Մեկնաբանություններ