Հրապարակվեց: Пн, Фев 04, 2019
...

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի կտեղափոխվի և կսկսի գարնանային նստաշրջանը

Տարածել
Tags

Վաղը՝ փետրվարի 5-ին, Վրաստանի խորհրդարանը Քութայիս քաղաքից կտեղափոխվի մայրաքաղաք Թբիլիսի և կսկսի գարնանային նստաշրջանը, հաղորդում է Грузия Online հարթակը:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում տեղի կունենա Վրաստանի նախագահի՝ կարևորագույն հարցերի առումով երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցի լսումը:

Հիշեցնենք, որ 2012 թվականից Վրաստանի օրենսդիր մարմնի նստավայրը Քութայիս քաղաքն էր: Այն ժամանակ խորհրդարանի նստավայրի տեղափոխությունը պայմանավորված էր մայրաքաղաքից բացի մյուս քաղաքները ևս զարգացնելու դրդապատճառով: Հատուկ այդ նպատակի համար Քութայիսում կառուցվել էր հսկայական ֆուտուրիստական շենք:

«Վրացական երազանք» կուսակցությունը բազմիցս քննադատել էր նախկին իշխանությունների այս որոշումը՝ խոստանալով խորհրդարանը տեղափոխել մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդային շենք, որտեղ գտնվել էր մինչև 2012 թվականը:

Մեկնաբանություններ